Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1355 - Ն

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՅՈՒՄՐՈՒ N 44 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ. Գյումրու տարածաշրջան» բաժնի «471 . Գյումրու N 45 ավագ դպրոց» կետը.
2) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.
«22. Գյումրու N 45 ավագ դպրոց»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու
N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն և թույլ տալ իրականացնել միջնակարգ կրթության 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր:
3. Սահամանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
4. Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Գյումրի քաղաքի Արևելյան 7 հասցեում գտնվող՝ 364.8 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 617.28 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և 0,10505 հեկտար մակերեսով հողատարածքը (2008 թվականի օգոստոսի 5-ի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2510875 վկայական) հետ վերցնել և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
5. Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01880) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 29.210.01992):
6. Սահմանել, որ Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) Շիրակի մարզի «Գյումրու N 44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախա-րարության «Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2016/2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել՝
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 2 ավագ դպրոց» և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշման 1-ին, 2-րդ և 8-րդ կետերից բխող փոփոխությունների կատարումը.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 5-րդ կետից բխող փոփոխությունների կատարումը:
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»
N 664-Ն որոշման հավելվածի «Շիրակի մարզ» բաժնի 107-րդ կետը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023