Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1361 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` 2015 թվականի նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետևանքով համայնքներին հասցված վնասների հետևանքները վերացնելու առաջնահերթ նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 733147.8 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 204.414,4 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 12,690.3 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 14,614.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 240.000,0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 123,694.5 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 6,327.7 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 437,9 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 17,100.6 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 113,868.4 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 10, 11 և 12 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 20-րդ կետով սահմանված դրույթը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին սույն որոշման N 1 հավելվածի 3.1-ին կետով, N 2 հավելվածի 2.1-ին կետով, N 3 հավելվածի 3.1-ին կետով, N 4 հավելվածի 3.1-ին կետով, N 5 հավելվածի 3.1-ին կետով, N 6 հավելվածի 1.1-ին կետով, N 8 հավելվածի 3.1-ին կետով և N 9 հավելվածի 3.1-ին կետով նախատեսված գումարները բնակիչներին բաշխել համապատասխան մարզպետի որոշման հիման վրա` հիմք ընդունելով վնասներն արձանագրած հանձնաժողովների ակտերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023