Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2015, 1378 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1050-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքած N 321-Օ պայմանագիրը լուծելու, լուծման հիմքով ծագող պարտավորությունները կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 727-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1050-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2 702 469 606» թիվը փոխարինել «1,606,369,163» թվով.
2) որոշման N 1 հավելվածում «Անշարժ գույք` Հողամասեր» աղյուսակի 4-րդ սյունակում՝
ա. «Արժեք» բառը փոխարինել «Հաշվեկշռային արժեք» բառերով,
բ. «1,196,504,433» թիվը փոխարինել «251,150,844» թվով,
գ. «230,885,014» թիվը փոխարինել «80,138,160» թվով,
դ. «1,427,389,447» թիվը փոխարինել «331,289,004» թվով.
3) որոշման N 2 hավելվածում «ք. Երևան, Աշտարակի խճուղի 30/3 հասցեում գտնվող հողակտոր.» աղյուսակի 4-րդ սյունակում «Արժեք» բառը փոխարինել «Հաշվեկշռային արժեք» բառերով, իսկ «225,134,609» թիվը` «84,414,289» թվով.
4) որոշման N 5 հավելվածի յոթերորդ պարբերությունում «բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2,702,469,606» բառերը փոխարինել «գույքի արժեքը կազմում է 1,606,369,163» բառերով.
5) որոշման N 6 հավելվածի N 1 հավելվածում «ք. Երևան, Աշտարակի խճուղի 30/3 հասցեում գտնվող հողակտոր.» աղյուսակի 4-րդ սյունակում «Արժեք» բառը փոխարինել «Հաշվեկշռային արժեք» բառերով, իսկ «225,134,609» թիվը՝ «84,414,289» թվով.
6) որոշման N 6 հավելվածի N 2 հավելվածում «Անշարժ գույք` Հողամասեր» աղյուսակի 4-րդ սյունակում՝
ա. «Արժեք» բառը փոխարինել «Հաշվեկշռային արժեք» բառերով,
բ. «1,196,504,433» թիվը փոխարինել «251,150,844» թվով,
գ. «230,885,014» թիվը փոխարինել «80,138,160» թվով,
դ. «1,427,389,447» թիվը փոխարինել «331,289,004» թվով.
7) որոշման N 6 հավելվածի N 7 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N 321-Օ պայմանագրից բխող` կնքված պայմանագրերի ցանկի 3-րդ կետում «2005 թվականի օգոստոսի 12-ի» բառերը փոխարինել «2010 թվականի օգոստոսի 12-ի» բառերով:
 

Արխիվ

2024

2023