Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2015, 1402 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑ ՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 674 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ են համարվում պետական սեփականություն հանդիսացող այն բնակելի տարածքները՝ բազմաբնակարան շենքերի առանձին բնակարանները, անհատական բնակելի տները կամ հասարակական նշանակության շենքերում բնակության համար նախատեսված տարածքները (այսուհետ՝ ծառայողական բնակարան), որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օրենքով սահմանված կարգով աշխատանքային իրավունակություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ պետական կառավարչական հիմնարկներում, պետական մարմիններում (այսուհետ՝ պետական մարմին) և պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ ՊՈԱԿ) աշխատանքային (կամ ծառայողական) հարաբերությունների իրականացման կապակցությամբ` այդ աշխատանքային հարաբերությունների իրականացման ժամանակահատվածում բնակվելու համար.
2) ծառայողական բնակարանները տրամադրվում են պայմանագրով` անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով և ենթակա չեն տվյալ բնակարաններում բնակվող անձանց կողմից օտարման կամ այլ ձևով օգտագործման իրավունքի փոխանցման.
3) ծառայողական բնակարանների՝ անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրման մասին կնքված պայմանագրերից ծագող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են ծառայողական բնակարաններն օգտագործողների միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակելի տարածքները ծառայողական բնակարանների շարքն են դասվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
4. Ծառայողական բնակարանների՝ անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագրերի կնքման լիազորությունները վերապահվում են այն պետական մարմիններին, որտեղ հաշվառված են ծառայողական բնակարանները, իսկ ծառայողական բնակարանների տրամադրման մասին կնքված պայմանագրերի հաշվառման լիազորությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգի և պայմանների մասին» N 674 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023