Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2015, 1419 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 321-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություններ և 2012 թվականի մայիսի 24-ի N 704-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Երևան քաղաքի Շահումյան 10 փողոցի N 90 դպրոցի հին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերից` 1041.8 քառ. մետր մակերեսով տարածքը և 1132.4 քառ. մետր մակերեսով հողամասը.»,
բ. 2-րդ ենթակետում «890 քառ. մետր մակերեսով տարածքը» բառերը փոխարինել «1482.9 քառ. մետր մակերեսով տարածքը և 871.6 քառ. մետր մակերեսով հողամասը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Մանանդյան 2 և Շահումյան 10 հասցեներում գտնվող անշարժ գույքի ամբողջական չափագրման և դրանց ճշտված մակերեսներով պետական գրանցման աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023