Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2015, 1428 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ, ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2015 թվականի օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով տուժած մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 97026.5 հազ. դրամ, այդ թվում՝
1) 8892.5 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) հողի հարկի 2015 թվականի համար հաշվարկված` համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարները՝ այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով.
2) 83302.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)՝ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված՝ կարկտահարված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2015 թվականի համար վարձավճարները փոխհատուցելու նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 2892.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված տարածքներում օգտագործվող ոռոգման ջրի արժեքը՝ այն վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն նշված համայնքի բյուջե վճարելու նպատակով.
4) 1940.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ Մարգարայի գյուղական համայնքի կարկտահարված ջերմատնային տնտեսությունների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝
1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված՝ տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) հողի հարկի գծով, սույն որոշման N 3 հավելվածի ձևի համաձայն, համապատասխան ցուցակների կազմման, համայնքների ավագանիների կողմից հաստատման և սույն որոշման հաստատումից հետո մինչև դեկտեմբերի 20-ը դրանք համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հողի հարկի գծով մարզպետարանին տրամադրված գումարները փոխանցել սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության համար հողի հարկի գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին` համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից սույն որոշման N 3 հավելվածի ձևին համապատասխան ներկայացված ցուցակների.
3) առաջարկել համայնքների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հողի հարկի գծով հատկացված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ապահովել սույն որոշմամբ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի վճարումների մուտքագրումը.
4) մինչև դեկտեմբերի 20-ը ապահովել համայնքների ղեկավարների կողմից ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակների՝ համաձայն սույն որոշման N 4 հավելվածի ձևի, կազմման, ջրօգտագործողների ընկերությունների հետ համաձայնեցման և դրանք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը, դրանց հիման վրա սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով տրամադրված գումարները սույն որոշման N 2 հավելվածի համաձայն փոխանցել համապատասխան համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների բանկային հաշիվներին.
5) Մարգարայի գյուղական համայնքի ղեկավարի կողմից մինչև դեկտեմբերի 20-ը ապահովել կարկտահարության արդյունքում վնասներ կրած ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը՝ համաձայն սույն որոշման N 5 հավելվածի ձևի, կազմելու և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան ներկայացնելու գործընթացը:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված գումարները բաշխելու նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի վրա:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 6 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

 

Արխիվ

2024

2023