Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2015, 1430 - Ա

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավիատոմսերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ ավիատոմսերի գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ ավիատոմսերի գնման գործարքների վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ ավիատոմսերի գնման գործարքների վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսներին նախարարին՝ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված ավիատոմսերի գնման գործարքները:

 

Հավելված

Արխիվ

2024

2023