Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2015, 1425 - Ա

«ԱՐՏԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի համայնքում (Բաղրամյան փողոցի
39 հասցեում) գտնվող՝ 47137662 դրամ հաշվեկշռային արժեքով, 408.63 քառ. մետր անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով, առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023