Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1446 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «չորս հարյուր հիսունհինգ հազար» բառերը փոխարինել «մեկ միլիոն» բառերով.
2) 3-րդ կետում «ա», «բ», «գ» ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 50 տոկոսի չափով,
բ. երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 40 տոկոսի չափով,
գ. երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 30 տոկոսի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023