Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2015, 1457 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ (ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Զինծառայողների  և  նրանց  ընտանիքների  անդամների  սոցիալական  ապահովության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  30.1-ին   հոդվածի   1-ին  մասի   պահանջներին   համապատասխան`   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներում, ծառայության առանձնահատկություններից ելնելով, սույն որոշման N 2 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական հանդերձանք չկրող սպաներին և ենթասպաներին տրվում է դրամական փոխհատուցում՝ տվյալ տարվա ձեռքբերման գների հաշվարկով, ըստ կրման ժամկետների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Հավելված

Արխիվ

2024

2023