Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1451 - Ա

<<ՎԱՆԴ–ՍԱ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ <<Էքսել>>՝
ա. էքսել ՄՍ (0-1000) մվրկ (1-100) մ 1 500 000 հատ
բ. էքսել ՀՏԴ (0-200) մվրկ (1-18) մ 1 200 000 հատ
գ. էքսել ԼՊ (0-9000) մվրկ (1-6) մ 4 000 000 հատ
2) պայթուցիկ նյութ <<Գեոնիտ>>՝
ա. գեոնիտ 750 (Ֆորտել Պլուս 75) տրամագիծ (10-200) մմ,
երկարություն (100-1000) մմ 4000 տոննա
3) պայթուցիկ նյութ <<Ամոնիտ>>՝
ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ 1 400 տոննա
բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված 600 տոննա
4) էլեկտրադետոնատոր(0-3000) մվրկ 1 500 000 հատ
5) դետոնացիոն քուղ (5-80)գ/մ 2 000 000 մետր
6) թվային էլեկտրոնային դետոնատորներ՝ լրակազմով՝
ա. այ-կոն դետոնատոր 300 000 հատ
բ. յունի տրոնիկ 500 դետոնատոր 300 000 հատ
գ. յունի տրոնիկ դետոնատոր 300 000 հատ
դ. այ կոն լոգգեր 30 հատ
ե. այ-կոն բլաստեր 30 հատ
զ. յունի տրոնիկ սկաններ 30 հատ
է. յունի տրոնիկ նետվորկ տեստեր 30 հատ
ը. յունի տրոնիկ բլաստեր 30 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման համաձայն, <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում ապահովել ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Արխիվ

2024

2023