Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1452 - Ա

<<ԲԵԿՈՐ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<ԲԵԿՈՐ>> փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N6 ԺՎ փամփուշտ Փ32 մմ 200 000 կգ
2) ամոնիտ N6 ԺՎ փոշի 100 000 կգ
3) էմոիլսիոն բաղադրանյութ ԱՍ-25Պ 600 000 կգ
4) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա– Ս 400 000 հատ
5) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա-Պ 400 000 հատ
6) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ Իսկրա- Շ 200 000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել <<ԲԵԿՈՐ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում <<ԲԵԿՈՐ>> փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման համաձայն, <<ԲԵԿՈՐ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում ապահովել ընկերությանն արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Արխիվ

2024

2023