Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1453 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դպրաբակի համայնքի 3-րդ փողոցի 3 հասցեում գրանցված` բնակելի նշանակության անտառապահի տնակը` 274.48 քառ. մետր մակերեսով, 266 դրամ հաշվեկշռային արժեքով և անասնաշենքը` 51.04 քառ. մետր մակերեսով, 1632 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` անշարժ գույք), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել 1988 թվականից այնտեղ բնակվող՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 0,60529 հեկտար մակերեսով հողամասից 0.1 հեկտար մակերեսով հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով փոխանցվում է նվիրառուներին:
3. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել անշարժ գույքի և 0.1 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023