Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1466 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿ-ՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար Հայաստանի Հանրապետությանը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից հատկացնել 998,700.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 998700000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023