Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1474 - Ն

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ԹԻՎ 7987-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏԻՐԱՊԵՏՈՒՄՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում կառուցված շենքերի հետագա տիրապետումը, շահագործումն ու տնօրինումը, ինչպես նաև հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար կառուցված և դրանց տիրապետմանը հանձնված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի, կառուցված շենքերը համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացնելու և շենքերում բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում մատուցելու նպատակով:
2. Առաջարկել համապատասխան համայնքերի ղեկավարներին մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար կառուցված շենքերը համայնքներին նվիրաբերելն ապահովել շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը:
3. Վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված և պետական ոչ առևտրային կազմակերպությունների տիրապետմանը հանձնված շենքերը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր կնքելու միջոցով` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով՝ որպես պետական սեփականություն ամրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների գտնվելու վայրերի մարզպետարանների աշխատակազմեր պետական կառավարչական հիմնարկներին` համաձայն N 2 հավելվածի, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացնելու և շենքերում բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում մատուցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներին` մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը` մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
5. Վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված և փակ բաժնետիրական ընկերությունների տիրապետմանը հանձնված շենքերը դրանց սկզբնական արժեքներով ներդնել փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում` համաձայն N 3 հավելվածի, շենքերի արժեքի չափով` օրենքով սահմանված կարգով ավելացնելով փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված շենքերը սույն որոշման NN 1 և 2 հավելվածներին համապատասխան համայնքներին նվիրաբերելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը` պայմանագրերում նախատեսելով, որ նորակառույց շենքերը պետք է օգտագործվեն բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում մատուցելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետով նախատեսված փակ բաժնետիրական ընկերությունների համար կառուցված շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը, փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը, կանոնադրությունների մեջ փոփոխությունների կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` համապատասխան փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:
8. Առաջարկել շահառու հանդիսացող փակ բաժնետիրական ընկերությունների, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին հաշվապահական ձևակերպումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով շենքերի մաշվածությունը:
9. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված պայմանագրերի կնքման և դրանցից ծագող` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է համապատասխան համայնքների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023