Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1476 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին 2015 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված N ԲԸԱՀԱՊՁԲ-15/7-2 պետական գնման պայմանագրի գնի շրջանակներում պայմանագրի ծավալաթերթում և գնման ժամանակացույցում պայմանագրային արժեքի 40 տոկոսի սահմաններում կատարել փոփոխություններ՝ դրանք համապատասխանեցնելով նախագծող կազմակերպության կողմից հաստատված նոր ծավալներին, իսկ պայմանագրի կատարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 20-ը:

 

Արխիվ

2024

2023