Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1485 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետում՝
ա. 17-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» և «թ» պարբերություններով.
«ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ,
թ. դենսիտոմետրիա»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ ենթակետերով.
«24) անձավաբուժական.
25) հալոթերապևտիկ.
26) սոմնոլոգիա.
27) ինտերվենցիոն առիթմոլոգիական:».
2) 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «ճառագայթային թերապիա» բառերից հետո լրացնել «` արտաքին, ներքին» բառերով,
բ. 3-րդ ենթակետն «անընկալունաբանական» բառից հետո լրացնել «(իմունոկանխարգելիչ)» բառով.
3) 4-րդ կետը «Երեխաների բուժօգնության ոլորտում» բառերից հետո լրացնել «` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2022

2021