Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2015, 1501 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՉԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը հաստատելու մասին N 1116-Ն որոշման 5-րդ կետը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի չբաշխված բնակարաններից բնակարան ստացող՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված անձանց ցուցակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում բնակվող՝ սոցիալապես անապահով և բնակարանի կարիք ունեցող անձանց ցուցակը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի առաջարկության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Կոշ համայնքներում բնակվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց ցուցակը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված անձանց բնակարանները`
1) բաշխվում են վիճակահանությամբ` ըստ սենյակների թվի` նույնատիպ բնակարաններ ստանալու հավակնող անձանց միջև.
2) հատկացվում են նվիրատվության պայմանագրերի հիման վրա՝ սեփականության իրավունքով, նրանց կողմից մինչև բնակարանն ստանալը զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու (տնակները՝ նաև քանդելու), իսկ քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տունը՝ պարտադիր քանդման պայմանով:
4. Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման 2-րդ կետի՝
1) N N 1 և 2 հավելվածներում նշված անձանց համար՝ նվիրատուի միջոցների հաշվին.
2) N 3 հավելվածում նշված անձանց համար՝ նվիրառուի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի չբաշխված բնակարանների բաշխման վիճակահանությունը՝ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց միջև.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն վիճակահանության արդյունքներով բնակարան ստացած անձանց ցուցակը եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:
6. Սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների վիճակահանության արդյունքներով չբաշխված երկու հատ 3-սենյականոց բնակարանները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների ընտանիքներին տրամադրելու նպատակով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցուցակն ստանալուց հետո քառամսյա ժամկետում ապահովել այդ ցուցակում ընդգրկված անձանց (ընտանիքների) հետ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված բնակարանները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու գործընթացը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023