Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1514 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ելնելով աշխատանքների կատարման հրատապությունից և համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով նախատեսված գնումներն իրականացնել առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ գնման ընթացակարգի միջոցով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023