Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1517 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրն «ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներն ամփոփելու և առաջարկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն N 7 հավելվածի:».
3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև հուլիսի 30-ը, սույն որոշման N 7 հավելվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ առաջարկությունները.».
4) որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023