Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1546 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2016-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաև նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացվելու են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ֆրանսիական Սանոֆի Ավենտիս ընկերության կողմից` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու գնման ընթացակարգի միջոցով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:
2. Սահմանել, որ 2016-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նախա
զորակոչիկների և զորակոչիկների համար Հեպատիտ Ա պատվաստանյութը ձեռք է բերվելու ֆրանիսական Սանոֆի Ավենտիս ընկերության կողմից` 1 դեղաչափը 15 եվրոյով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սահմանել որ, սույն որոշման 1-ին կետով իրականացվող գնման գործընթացներում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել:
4. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումների փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:
5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 4-րդ կետով հավանության արժանացած փոխըմբռնման հուշագիրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023