Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1547 - Ա

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 63-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ 148 645,3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներ ունեցող «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն, պետական գրանցման համարը՝ 273.130.05348) առանձնացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով նոր ընկերություններ՝ «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերություն (16 225, 383 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներով), «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերություն (9 816, 384 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներով) և «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերություն (21 139, 711 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներով)` համաձայն հավելվածի:
2. «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության, «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության և «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում՝
1) հաստատել ընկերության բաժանիչ հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի.
2) հաստատել ընկերության կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, նոր ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները.
3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում ընկերությունների պետական գրանցման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերությունների պետական գրանցումն իրականացնելուց հետո ընկերությունների բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հավելված

Արխիվ

2024

2023