Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1550 - Ա

ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2013 ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Բաժնետիրական ընկերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 84-րդ հոդվածի 1-ին մասի ժգ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 14-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սալսա Դիվելոփմենթ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) ազատել 2013 և 2014 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված` համապատասխանաբար 183331.0 և 306079.5, ընդամենը` 489410.5 հազ. դրամ շահութաբաժինների վճարումից և նույն չափով ավելացնել կանոնադրական կապիտալը` մեծացնելով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել ընկերության կանոնադրությունում կատարվող համապատասխան փոփոխությունների գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
3. Սահմանել, որ փոփոխությունների համար նախատեսված ծախսերը կատարվում են ընկերության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023