Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1542 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 976-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք  ընդունելով  «Իրավական  ակտերի  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ  հոդվածի  1-ին  և  5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 976-Ա որոշման 1-ին կետում «2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
 

Արխիվ

2024

2023