Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2015, 1563 - Ն

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավիատոմսերի գնման գործարքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման
2-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների նկատմամբ չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության
2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության պահանջը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023