Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1558 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված ու Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին նվիրաբերվող գույքի (այսուհետ` գույք) ցանկն ու արժեքը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված գույքի հանձնումը համապատասխան համայնքերին:
3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ապահովել հաստատված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:
4. Գույքն ընդունված համարել համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման պահից:
5. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումն ավարտել մինչև 2016 թվականի հունվարի 20-ը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023