Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1560 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը բաց ընթացակարգի արդյունքում «Լիվեշտոկ ՋիԷմԲիԷյչ» սահմանափակ պատասխանատվությամբ և «ՆԻԿՍՈՖՏ» փակ բաժնետիրական ընկերությունների հետ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված N ՀՀ ԳՆ-ԲԸԱՊՁԲ-15/02-ԱԱՎ-46 և ՀՀ ԳՆ-ԲԸԱՊՁԲ-15/02-ԱԱՎ-47 ծածկագրերով պայմանագրերում (այսուհետ՝ պայմանագրեր) կատարել փոփոխություն` սահմանելով պայմանագրերի N 2 հավելվածներում նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը՝ մինչև 2016 թվականի մայիսի 30-ը ներառյալ:
 

Արխիվ

2024

2023