Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2015, 1567 - Ա

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որ ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> փակ բաժնետիրական ընկերությանը` բանկային համակարգից մինչև վեց տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել ընդամենը 9,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որից՝ 7,000,000 ԱՄՆ-ի դոլարը 2016 թվականին և 2,000,000 ԱՄՆ-ի դոլարը 2017 թվականին` որպես ներգրավվող վարկերի հիմնական գումարների ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով, որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընդունելով <<Գոլդեն Օրե>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բոլոր բաժնեմասերը.
2) բյուջետային երաշխիքի տրամադրումն իրականացնել վարկի մարման ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, ընդ որում պայմանով, որ՝
ա. վարկատուի և ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ընկերության կողմից իրականացվող յուրաքանչյուր հերթական կամ արտահերթ վճարվող գումարից առաջնահերթ պետք է մարվի տրամադրվող վարկի հիմնական գումարի համապատասխան մասը,
բ. վարկի տոկոսագումարների կամ այլ վճարումների իրականացումը կարող է կատարվել միայն վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի հիմնական գումարի հերթական վճարման համար նախատեսված գումարի ամբողջական մարումից հետո,
գ. վճարումների (մարումների) գծով արտոնյալ ժամակաշրջան կարող է նախատեսվել միայն եթե այն տրամադրվում է վարկի և տոկոսագումարների համար միաժամանակ և նույն ժամանակահատվածի համար,
դ. վարկի մարման ժամանակացույցով նախատեսված յուրաքանչյուր հերթական վճարվող գումարի կազմում վարկի տոկոսագումարը և այլ վճարումները միասին չեն կարող գերազանցել վարկի հիմնական գումարի մեծությունը:

 

Արխիվ

2024

2023