Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2016, 7 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավանի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 0.508 հեկտար հողամասից (ծածկագիրը` 0007-0146) 0.4 հեկտար հողամասը` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանի համայնքում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023