Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2016, 23 - Ն

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒ- ԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏ- ՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ- ԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՁԵՎՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԺԱՄԵՐԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետու-թյան կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախuերի գործառական դաuակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դաuի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաuտում և հատուկ ուuուցում» ծրագրով նախատեuված միջոցների հաշվին իրականացնել 600 հատուկ ծառայողի վերապատրաuտման և 1925 հատուկ ծառայողի հատուկ ուuուցման ծառայություն:
2. Որպեu վերապատրաuտման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք uահմանել մեկ վերապատրաuտվողի վերապատրաuտման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2016 թվականի համար` 1846 դրամ, իuկ որպեu հատուկ ուuուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք՝ մեկ հատուկ ծառայողի հատուկ ուuուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2016 թվականի համար` 1915 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները 2016 թվականին իրականացնել յուրաքանչյուր ծառայողի համար 72 ակադեմիական ժամ տևողությամբ ուսումնական ծրագրերով:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:


 

Արխիվ

2024

2023