Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2016, 22 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին>> N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում <<կոմիտեին>> բառը փոխարինել <<կոմիտեի աշխատակազմին>> բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ջրօգտագործող ընկերություններին տրամադրվող ֆինանսական աջակցության չափաքանակները և դրանց օգտագործման արդյունավետությունն անհրաժեշտության դեպքում քննարկել կանոնակարգող խորհրդում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023