Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 38 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 57.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Պարգևատրման չափը որոշելու համար համապատասխան մարմինը հիմք է ընդունում աշխատողի այդ մարմնում գնահատված կատարողականի արդյունքը (կատարողականի գնահատականը) և տվյալ ժամանակաշրջանի հիմնական աշխատավարձի չափը: Ընդ որում, նույն կարգով է հաշվարկվում նաև այն աշխատողների պարգևատրման չափը, որոնց պաշտոնի փոփոխությունը կատարվել է պետական իշխանության մարմնի աշխատակազմում:».
2) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Պարգևատրման չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Քայլ առաջին` հաշվարկվում է պարգևատրման գործակիցը հետևյալ բանաձևով.
ԿՊՖ
Գ = ---------------------------------------------------------------------------------
( (Ա1 * ԿԿԳ%) + (Ա2 * ԿԿԳ%) + (Ա3 * ԿԿԳ%)…..+ (Աn * ԿԿԳ%) )
որտեղ` ԿՊՖ-ն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված կիսամյակային պարգևատրման ֆոնդն է, Ա1, Ա2 ... Աn –ը՝ տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը, ԿԿԳ-ն` տվյալ աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը, իսկ Գ-ն` պարգևատրման գործակիցը:
Քայլ երկրորդ` պարգևատրման գործակիցն արտահայտվում է տոկոսով (Գ*100= Գ%):
Քայլ երրորդ` հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը հետևյալ բանաձևով.
ՊՉ = (Ա1 * ԿԿԳ%)* Գ%»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023