Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2016, 40 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածի վերնագիրը «կազմակերպությունների կողմից» բառերից հետո լրացնել «2013-2015 թվականների ընթացքում» բառերով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2016 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023