Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2016, 43 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք  ընդունելով  «Իրավական  ակտերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  70-րդ  հոդվածի  5-րդ  մասը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և իրականացվող ստուգումները, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի, կասեցվում են.
2) որոշման 1-ին կետով նախատեսված՝ ստուգումների իրականացման սահմանափակումը չի տարածվում «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և Հայաստանի Հանրապետությունում տեսչական համակարգի օպտիմալացման արդյունքում ստեղծվող նոր տեսչական մարմինների գործունեության վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023