29 Հունվարի 2016, 45 - Ա
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին  հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
Թույլատրել Արաբական Միացյալ Էմիրություններին  օրենքով սահմանված կարգով,  սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել Նիկոլայ Վիգենի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան, Արաբկիր, Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող՝ 0,184066 հեկտար հողամասը (վկայական N 25012016-01-0089)՝ դեսպանի կեցավայրի տեղակայման համար:
 

