29 Հունվարի 2016, 52 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1.	Սահմանել` 
1)	փրկարար ծառայողներին (2500 մարդ) 10 օր ապահովելու համար պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը` համաձայն N 1 հավելվածի.
2)	  բնակչությանը (25000 մարդ) 10 օր ապահովելու համար պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը` համաձայն N 2 հավելվածի.
3)	փրկարար ծառայողների (2500 մարդ) ու բնակչության (25000 մարդ)  բուժապահովման կազմակերպման համար պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

