Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 52 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՇԱՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) փրկարար ծառայողներին (2500 մարդ) 10 օր ապահովելու համար պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը` համաձայն N 1 հավելվածի.
2) բնակչությանը (25000 մարդ) 10 օր ապահովելու համար պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը` համաձայն N 2 հավելվածի.
3) փրկարար ծառայողների (2500 մարդ) ու բնակչության (25000 մարդ) բուժապահովման կազմակերպման համար պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023