Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 53 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱ- ԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ N 3 ԲԺՇԿԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կազմում ստեղծել բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով և Շիրակի մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 2-ի հավելվածի «II. Տարածքային մարմիններ» բաժինը՝
ա. «Բժշկասոցիալական փորձաքննական ակնաբանական մասնագիտացված հանձնաժողով» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով»,
բ. «Շիրակի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Շիրակի մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո:


 

Արխիվ

2024

2023