Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 55 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ ու 14-րդ հոդվածները և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Դիմումները լիազորված մարմին ներկայացվում են առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով:».
2) 7.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.2-րդ և 7.3-րդ կետերով.
«7.2. Էլեկտրոնային եղանակով դիմորդը դիմումի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) «Լիցենզիաների, վկայականների և հավաստագրերի հայտերի ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում» ենթաբաժինը, ինչպես նաև նշում է ֆիզիկական անձ` հայտատուի տեսակը և լրացնում դիմումը՝ համաձայն N 1 ձևի, նշելով համապատասխան մասնագիտական ուղղությունը: Դիմումի համապատասխան դաշտերը լրացվելուց հետո այն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX,):
7.3. Որակավորման քննությանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը համարվում է ընդունված` լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից: Քննությանը մասնակցելու մասին դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Դիմորդը կարող է դիմումի ընթացքին հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:».
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը` փաստաթղթերը ներկայացվելու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին դիմումում նշված եղանակով տեղեկացվում է դիմորդին, և հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմորդը փաստաթղթերի ուղղված տարբերակները կարող է ներկայացնել ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:».
4) 8-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, եթե բացակայում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը, և, եթե 8-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը, որի մասին լիազորված մարմինը դիմումում նշված եղանակով 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմորդին:».
5) 9-րդ կետում «բնակության վայրի հասցեով`» բառերը փոխարինել «եղանակով,» բառով, իսկ «7 օր առաջ» բառերը՝ «5 աշխատանքային օր առաջ» բառերով.
6) 10-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմորդները որակավորման քննության օրը ներկայացնում են նաև սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում նշված 3 x 4 սմ չափսի մեկ լուսանկար:».
7) N 1 ձևում՝
ա. «լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի» բառերը փոխարինել

«________________________________________________________» բառերով,
(նշվում է համապատասխան մասնագիտական ուղղությունը)


բ. ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հետադարձ ծանուցման եղանակը (առձեռն, էլեկտրոնային, փոստ)`
-------------------------------------------------------------------------------------------------------------- »:
(դաշտը լրացվում է դիմորդի ցանկությամբ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023