Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 48 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը և Նաիրիի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միաձուլման ձևով` կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, կենտրոնը՝ Աբովյան քաղաք:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունը և Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միաձուլման ձևով՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, կենտրոնը՝ Վաղարշապատ քաղաք:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման N 2 հավելվածից հանել «Նաիրիի տարածքային հարկային տեսչություն» և «Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:

 

Արխիվ

2024

2023