Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 51 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդ գյուղի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` գ. Դեբեդ, 2-րդ փող., հանրակացարան 7), «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` գ. Պառավաքար, 4-րդ փող., շենք 7, բնակարան 2) և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` գ. Բերդավան, 25-րդ փող., շենք 5) բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետու-թյան օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսուցչի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ պատկանելության, վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023