Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 62 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 505-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 505-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությունից ալմաստներ արտահանելու նպատակով հավաստագիր ստանալու համար հայտարարատուն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` www.e-gov.am) լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) արտահանվող ալմաստների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր (ներմուծման պայմանագրի և հավաստագրի պատճենները, որոնց հիման վրա ներկրվել է հումքի արտահանվող քանակը).
3) տեղեկանք` արտահանվող հումքի մասին (արտահանվող երկիրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), արտահանվող ալմաստների արժեքը (ԱՄՆ-ի դոլար), ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը.
4) տեղեկանք՝ տվյալ օրվա դրությամբ իր մոտ առկա անմշակ ալմաստի մնացորդի մասին առաջին անգամ հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում.
5) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը կամ արտահանումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման կամ արտահանման համար նման թույլտվության կամ այլ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:».
2) 5-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.
«5.1. Հավաստագիր ստանալու համար հայտարարատուն դիմումը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով: Հավաստագիր ստանալու համար դիմումը համարվում է ընդունված որակավորող մարմնում մուտքագրվելու օրվանից: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտարարատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
5.2. Հավաստագիր ստանալու համար հայտարարատուն էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) «Լիցենզիաների, վկայականների և հավաստագրերի հայտերի ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նշելուց հետո ընտրում է «Քիմբերլի գործընթացի հավաստագրի տրամադրում» ենթաբաժինը, ինչպես նաև հայտատուի տեսակը և լրացնում դիմումը՝ համաձայն N 1 ձևի` կցելով սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը: Դիմումի համապատասխան դաշտերը լրացնելուց հետո դիմումը և կից փաստաթղթերը ստորագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX):
5.3. Հավաստագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված եղանակով հայտարարատուին է հանձնվում դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին պետք է ներկայացվեն բնօրինակով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պարագայում): Փաստաթղթերի բնօրինակները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե հավաստագիրը ստանալու մասին դիմումը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:».
3) 6-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հավաստագիր ստանալու համար դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին կամ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված կամ չեն համալրվել սույն կարգի 7.1-ին կետով նախատեսված ժամկետում: Դիմումի մերժման մասին որոշումն ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հայտարարատուին` դիմումում նշված եղանակով:».
5) 7-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Սույն կարգի 5-րդ կետում նշված պահանջներին փաստաթղթերը չհամապատասխանելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված եղանակով դրա մասին տեղեկացվում է հայտարարատուին և առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք շտկել ու կրկին ներկայացնել: Փաստաթղթերը համալրելու և ներկայացնելու դեպքում հավաստագիրը տրամադրվում է հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
6) հավելվածը լրացնել նոր՝ N 1 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023