Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 61 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 632026719. 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին՝ համայնքների արոտավայրերի բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
2. 1009185301, 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին՝ գյուղում անասնապահության զարգացման նպատակով կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կոոպերատիվների հետ.
2) նվիրաբերության մասին պայմանագրերում սահմանել նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:
4. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023