Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 73 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում կատարել լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրա-պետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 1,746,944,000.0 դրամը՝ որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիայի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 157,327,200.0 դրամը՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.
2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 200,000,000.0 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 7,250,000.0 դրամը՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ Հայաստանի Հանրապետու-թյուն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
3) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուն-վարի 14-ի N 27 -Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտա-նյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2594.3 տոննա ազոտական, 759 տոննա ֆոսֆորական և 734.55 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 166,813,490.0, 81,487,600.0 և 82,835,100.0 դրամ սուբսիդիաները և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար՝ 16,214,375.0 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 4,743,750.0 դրամ և կալիումական պարարտանյութի համար՝ 4,590,937.5 դրամ դրամաշնորհի գումարները «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե-րություններն օգտագործեն ծրագրի շրջանակներում 2016 թվականի գարնանը հողօգտագործողներին բաշխելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից 2016 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3,840,000,000.0 դրամի և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 162,400,000.0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվու-թյունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023