Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 72 - Ա

«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 342,786.9 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 314,000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 99,059.7 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 161,490.4 հազ. դրամ, ինն ամիս` 221,888.9 հազ. դրամ, տարեկան` 314,000.0 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (գրանցամատյաններ, ձևեր, ձևաթղթեր) ձեռքբերում` 28,786.9 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 9,198.7 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28,786.9 հազ. դրամ, ինն ամիս` 28,786.9 հազ. դրամ, տարեկան` 28,786.9 հազ. դրամ:

Հավելված

Արխիվ

2024

2023