Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 74 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրն իրականացնելու համար <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 477,640,533.0 դրամ, որից 469,388,000.0 դրամը` Ռուսաստանի Դաշնությունից 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության և 188 տոննա կորնգանի սերմացուներ ձեռք բերելու, ներկրելու և տեղական սերմարտադրողից` <<Գյումրիի սելեկցիոն կայան>> փակ բաժնետիրական ընկերությունից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու գնելու նպատակով, իսկ 8,252,533.0 դրամը` բարձման, բեռնաթափման և այլ ծախսերի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023