Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 83 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՂՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի և արտադրատնտեսական գույքի օտարման արդյունքում Հաղպատի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 1,852.38 հազ. դրամ ֆինանսական միջոցները Հաղպատի գյուղական համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին:
 

Արխիվ

2024

2023