Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 86 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման N 4 հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն կարգի իմաստով` որոշակի բնակության վայր չունեցող կամ անօթևան է համարվում հատուկ սոցիալական կարիքներ ունեցող անձը, ով չունի բնակարան կամ ընտանիքում առկա միջանձնային անառողջ հարաբերությունների հետևանքով առաջացած անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ի վիճակի չէ ապրել սեփական բնակարանում կամ ձեռք բերել բնակարան, ով սոցիալապես ու հոգեբանորեն մեկուսացված է և կարիք ունի ապաստարանի ու սոցիալական աջակցության:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023