Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 101 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 574-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին, 18-րդ, 47-րդ, 55-րդ և 120-րդ կետերը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով, իսկ VIII գլխի վերնագիրը «պաշտպանի» բառից առաջ՝ «փաստաբանի կամ» բառերով.
2) 53-րդ կետը «իր» բառից հետո լրացնել «պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված անձի տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:».
3) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմագրությամբ.
«54. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունը թույլատրում է ՁՊՎ-ի պետը, իսկ նրա բացակայության դեպքում ՁՊՎ-ի պետի տեղակալը՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».
4) 64-րդ կետում «Արգելվում է» բառը փոխարինել «Բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի՝ արգելվում է» բառերով.
5) 92-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու կամ ձերբակալված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023