Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին, 14-րդ, 34-րդ և 66-րդ կետերը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով, ինչպես նաև 8-րդ գլխի վերնագիրը «ՊԱՇՏՊԱՆԻ» բառից առաջ լրացնել «ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՄ» բառերով.
2) 37-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունը «պաշտպանի» բառից առաջ լրացնել « պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր» բառերով, ինչպես նաև նույն պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված անձի տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:»,
բ. երկրորդ պարբերությունը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով,
գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմագրությամբ.
«Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունը թույլատրում է ՁՊՎ-ի պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ՁՊՎ-ի պետի տեղակալը՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».
3) 40-րդ կետում «Արգելվում է» բառերը փոխարինել «Բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի՝ արգելվում է» բառերով.
4) 55-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու հետ կամ անհրաժեշտ է ձերբակալված անձի տեսակցությունն իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023